Գեղարքունիքում 2015-ի սեպտեմբերին ծնվել է 299 երեխա
ОБЩЕСТВО2015 թվականի սեպտեմբերի ընթացքում Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում ծնվել է 299 երեխա, կամ 11 ծնունդով պակաս 2014 թվականի սեպտեմբերին գրանցված ծնունդներից: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնից, հոկտեմբերի 1-ի դրությամբ ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2015 թվականի սեպտեմբերին ծնվել է 143 երեխա, նախորդ տարվա 174-ի դիմաց:
Գավառի տարածաշրջանում օգոստոսին ծնվել է 72, Սեւանում` 38, Վարդենիսի տարածաշրջաններում` 35, Ճամբարակի տարածաշրջանում` 11 երեխա: Նախորդ տարվա համեմատ, սեպտեմբերին ծնունդների թիվը նվազել է միայն Մարտունու տարածաշրջանում: Վարդենիսի տարածաշրջանում ծնունդների թիվն աճել է 5-ով, Ճամբարակի տարածաշրջանում` 6-ով, Գավառում` 15-ով, Սեւանում` 7-ով:
Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 29 կեսարյան հատումով ծնունդ, որը 9-ով ավելի է 2014 թվականի սեպտեմբերի ցուցանիշից:



