Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռ. Հարությունյան. Վերականգնվող էներգետիկան զարգացման նոր փուլ կթևակոխի

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Ռուզան Հարությունյանի հետ՝ վերջերս Աբու-Դաբի քաղաքում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակներում Հիդրո Կորպորացիա ընկերությունների խմբի եւ Estekshaf Investment Company միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի և Ասոցիացիայի գործունեության վերաբերյալ:

Ռ. Հարությունյանը կարևոր է համարում սույն ծրագրի իրականացումն ու ներդրումների ներգրավումը արտադրողականության ցածր մակարդակ եւ վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված ՓՀԷԿ-երի արդիականացման համար: «2016 թվականի տվյալներով ՀՀ արտադրվող էլեկտրաէներգիայի 13%-ը արտադրվում է ՓՀԷԿ-երի կողմից, որոնք կառուցված են մասնավոր ներդրումների շնորհիվ: Ասոցիացիայի կողմից իրականացված ներքին աուդիտը ցույց է տվել, որ ՓՀԷԿ-երի մեծ մասը տարբեր խնդիրների պատճառով աշխատում են արդյունավետության ցածր մակարդակով (որոշ հաշվարկների վրա հիմնվելով ՓՀԷԿ-երի ընդհանուր թվի միջին դրվածքային հզորության օգտագործման գործակիցը 0.35%-ից չի անցնում): Անգամ այս պարագայում տարեկան արտադրվում է 880.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա և պետբյուջե է վճարվում 4.2 մլրդ ՀՀ դրամ միայն ԱԱՀ՝ չհաշված շահութահարկը և այլ հարկեր: Ասոցիացիան և Հիդրո Կորպորացիա ընկերությունների խումբը նպատակ ունեն փուլ առ փուլ արդիականացնել և վերազինել գործող, սակայն խնդիրներ ունեցող ՓՀԷԿ-երը՝ բարձրացնելով արտադրողականությունը և ստանալով դրական տնտեսական, էներգետիկ, ֆինանսական, սոցիալական, բնապահպանական պատկեր»,- նշեց նա:

Ռուզան Հարությունյանի դիտարկմամբ Ասոցիացիան կայուն հիմքերի վրա է պահում երկխոսությունը ՀՀ Կառավարության և մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև աջակցում ՀՀ մասնավոր հատվածի և օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների, միջազգային կառույցների միջև համագործակցության գործընթացին: «Ցավով պետք է արձանագրեմ, որ ոլորտն իրականում բարձիթողի վիճակում է. հիդրո էներգետիկայի ոլորտում չի եղել հիմնախնդիրները կոնսոլիդացնող և ռացիոնալ պահանջարկ ստեղծող հասարակական կառույց, որն իրականացված ծրագրերով ոլորտի զարգացումը կպահեր ուշադրության կենտրոնում, կպաշտպաներ ներդրողի շահերը և կօգներ խուսափել տարաբնույթ անարդար երևույթներից: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ գործ ունենք բավական լուրջ ուժ ներկայացնող և էներգետիկ անվտանգության տեսանկյունից իրենց կարևոր դերն ունեցող գործարար միջավայրի հետ»,- նշեց նա:

Նրա խոսքերով Ասոցիացիան ավարտել է ներքին աուդիտի փուլն ու սկսել իրականացնել հետազոտական բնույթի լայնամասշտաբ և լոկալ մակարդակի ծրագրեր տարբեր ուղղություններով: Հետազոտական ծրագրերին զուգահեռ իրականացվում են նաև կիրառական բնույթ ունեցող ծրագրեր, որոնցից մեկի արդյունքն է Հիդրո Կորպորացիա ընկերությունների խմբի ստորագրած հուշագիրը:

Past.am-ի հարցին, թե ինչպես կարելի է ներգրավվել Ասոցիացիայի գործունեության մեջ, Ռուզան Հարությունյանը նշեց, որ հիմնադիր խորհդրի որոշմամբ միայն ներքին աուդիտի ավարտից հետո են սկսել անդամագրել ՓՀԷԿ-երին և բավական շատ հայտեր ունեն մշակման փուլում: «Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել լայնամասշտաբ միջոցառում, որի ժամանակ կխոսվի Ասոցիացիայի ռազմավարության մասին, իրականացման փուլում գտնվող հետազոտական ծրագրերի մասին, կհրապարակվեն ներքին աուդիտի տվյալներ և այլն»,- մանրամասնեց Ռ. Հարությունյանը:

Ասոցիացիան ողջունելի է համարում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ջանքերը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտի զարգացման և Ocean Holding ընկերության հետ կնքած փոխըմբռնման հուշագրի փաստը: «ՀՀ Կառավարության մոտեցումների, ինչպես նաև պատասխանատու օղակներում պատրաստված կադրերի ներգրավման դրական փոփոխություններ ենք նկատում, ինչն առավել ճկուն է դարձնում համագործակցությունը ՝ պետություն- մասնավոր հատված երկխոսության շրջանակներում»,- ասաց Ռ. Հարությունյանը:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%