Բոլոր զույգերի նման վիճում ենք, հաշտվում. Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը 30 տարի է՝ միասին են
ЛАЙФՄարտի 27-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխութայն ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը արժանացավ «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին՝ «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:
Նոր կոչման, վաղը կայանալիք իր եւ կնոջ՝ Նելլի Խերանյանի, 50-ամյակին եւ բեմական գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի, ինչպես նաեւ իր ու կնոջ երիտասարդության եւ համերաշխության գաղտնիքի մասին Տիգրան Ներսիսիյանը խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Առհասարակ, երբ արածդ աշխատանքը գնահատվում է, միշտ էլ հուզվում ես, եւ երբ որեւէ կերպ պարգեւատրվում է քո գործունեության մեջ, միշտ էլ հաճելի զգացումներ ես ունենում: «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ, արժանանալով «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին, ապրեցի այդ զգացումները: Ի վերջո, «Արտավազդ»-ը մեր թատերական միակ մրցանակաբաշխությունն է, որը մեր՝ թատերական գործիչների միության ստեղծածն է, եւ կրկնակի հաճելի է, որ մրցանակ ես ստանում քո ու քո կոլեգաների ստեղծած մրցանակաբաշխության ժամանակ: Այս պարագայում պարտավորությունը կրկնապատկվում է ու կրկին հուզումնալի զգացողություններ պարգեւում»,- խոսելով մրցանակաբաշխությունից՝ նշեց Տ. Ներսիսյանը:
Շարունակությունն՝ այստեղ
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



