Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախում օրենքով արգելվել են հղիության արհեստական չհիմնավորված ընդհատումները

ОБЩЕСТВО

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաս ին» ԱՀ օրենքի նախագիծը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով օրինագծի անհրաժեշտության մասին՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման նպատակն է եղել բարձրացնել վերարտադրողականությունը՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում նշված է, որ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումները: Նշված ձևակերպմամբ հաշվի չի առնվում կենսաբանական ծնողներին, երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը:

 «Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչը կարևոր է երեխայի կենսաբանական ծնողներին հանձնելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև փոխնակ մայր դառնալ ցանկացող կնոջ առողջության համար: Ելնելով վերոնշվածից գործող օրենքում ներառվել է դրույթ, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձը համարվում է երեխա մինչև 18 տարեկանը, և որ փոխնակ մայր կարող է դառնալ միայն նախկինում մեկ անգամ առնվազն ծննդաբերած կանայք, ապա անհրաժեշտություն է առաջանում, որ փոխնակ մայր կարող է դառնալ բարձրացնելով թույլատրելի տարիքի ստորին շեմը, ինչը և առաջարկվել է նախագծով: Օրենքում ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրվել է նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը, նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը և հակասությունները,- հավելել է Ա. Գրիգորյանը և ավելացրել,-այսպես՝ օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (այսպես կոչված սել եկտիվ աբորտները), սահմանվում է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ»:

Պատգամավորը նշել է, որ ԱՀ առողջապահության նախարարին է վերապահվում հղիության արհեստական ընդհատման, բժշկական, սոցիալական հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներառվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորությունը: «Վերոնշված փոփոխությունով պայմանավորված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ օրենքով թույլատրվող արհեստական հղիության ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպ քերի համար: Համապատասխան օրենքը այսուհետ կգործի նաև Արցախում»,- ասել է Ա. Գրիգորյանը և հավելել, որ նոր օրենքով կանխարգելվում է հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերը, ինչպես նաև սահմանվում է վարչական պատասխանատվություն ապօրինաբար հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ, ինչը Արցախում զգալիորեն կբարելավվի ժողովրդագրական իրավիճակը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами