Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այս աշխարհում մարդիկ կան, որոնք զինվորին որբացնում են «հայրենիք»-ով

БЛОГ

 

Մհեր Արշակյան, արձակագիր, լրագրող

-Հայրիկ, ի՞նչ են անում նրանք։

-Նրանք կրակում են, աղջիկս, նրանք պատերազմում են։

-Ի՞նչ է պատերազմը։

-Պատերազմը, աղջիկս, երբ երկու զինվոր կրակում են իրար վրա։

-Ես կարո՞ղ եմ կրակել։

-Չէ, աղջիկս, նրանք չեն խաղում կրակելիս։ Նրանցով խաղում են, բայց նրանք չեն խաղում:

-Ինչպե՞ս, հայրիկ:

-Կասեմ, աղջիկս: Ոչ մի խաղացող չի կրակում, քանի որ նա գիտի, թե ովքեր են մեռնելու: Նա բոլոր մեռնողներին գիտի: Դժվար թե մենք սա հասկանանք:

-Ինչու՞, հայրիկ:

-Որովհետեւ մենք չգիտենք, թե ինչ պարտադիր է սպանելը: Հասկացա՞ր:

-Չէ, հայրիկ, ոչինչ չեմ հասկանում:

-Կան խաղալիքներ, հետեւաբար՝ խաղացողներ: Խաղացողները գիտեն, թե ինչ կարելի է խաղալ, երբ խաղալիքը կա: Եթե չկա խաղալիքը, իրենք կստեղծեն: Զենքը խաղալիք է, աղջիկս, զինվորը խաղալիք է, քանի որ նա ինքնուրույն չի տեղաշարժվում, նրան տանում են այստեղ կամ այնտեղ, ինչպես դու ես քո խաղալիքները շարժում:

-Հայրիկ, իսկ սպանելը հե՞շտ է:

-Սպանելը դժվար է, աղջիկս, բայց որպեսզի դա հեշտանա, քեզ անհրաժեշտ են պատմություններ: Պատմություններ այն մասին, որ քեզ չեն սիրում, որ դիմացինը վատն է: Քո արջուկը քեզ չարացնում է, երբ չի քնում, չէ՞: Դիմացի զինվորը քո չքնող արջուկն է, բալես: Ինքը քեզ չի կարող ասել, որ քունը չի տանում: Այդպես էլ՝ իմ զինվորը չի կարող գնալ եւ դիմացինին հարցնել՝ դու վա՞տն ես: Ուստի սպանում են առանց ճշմարտությունն իմանալու: Զինվորները կրակում են, որովհետեւ իրար չեն կարող հասկանալ։ Եվ չկա մեկը, որ կկարողանա նրանց հասկացնել։ Նրանք կրակում են, որովհետեւ նրանց մենակ են թողել։ Սակայն նրանց թույլ են տվել, որ հերոսներ խաղան։

-Իսկ ինչպե՞ս են հերոս խաղում, հայրիկ։

-Հերոս խաղալու համար, աղջիկս, պետք են վատ մարդիկ։ Նրանց ցույց են տալիս մեկին ու ասում՝ ինքը վատն է։ Ու դու արդեն գիտես, որ քո հերոս լինելու ժամանակն է։

-Հայրիկ, ես ուզում եմ հերոս լինել։

-Դու ուզում ես կրակե՞լ, աղջիկս։

-Հա, հայրիկ։

-Ես դեմ չեմ։ Բայց փոքրիկ խնդիր կա։ Սկզբի համար արի վատ մարդկանց դեմքով իմանանք։ Գեղեցիկ չէ, երբ հերոս ես դառնում՝ այդպես էլ չիմանալով, թե ում ես տխրեցնում։

-Իսկ հերոսները տխրեցնու՞մ են։

-Այո, աղջիկս, պատերազմի դաշտում մենք տխրեցնում ենք նրանց, ովքեր հեռու են պատերազմից։ Ասենք՝ մայրիկներին։ Կամ՝ հայրիկներին։ Պատերազմի դաշտում ընկնում են նրանց որդիները։ Եվ սպանողներն են դառնում հերոս, եւ ընկնողները։ Բայց առանց մայրերին որբացնելու, աղջիկս, չես հերոսանա։ Պատերազմի դաշտը տխրեցնում է մայրերին։ Նույնիսկ՝ եթե որդին ապրում է։ Դու կուզե՞ս, որ մայրերը տխրեն։

-Չէ, հայրիկ։ Իսկ վատ մարդիկ մայրիկ ունե՞ն։

-Բոլորն ունեն մայրիկ, աղջիկս։ Նույնիսկ՝ նրանք, ովքեր միայն սպանել գիտեն։ Որովհետեւ, աղջիկս, մայրական սերը մարդկանց իմաստուն չի դարձնում, սերը նրանց անհրաժեշտ է պաշտպանված լինելու համար։

-Վա՞յ, հայրիկ, սերը պաշտպանու՞մ է։

-Իհարկե, բալես։

-Իսկ ովքե՞ր են մեռնում պատերազմի դաշտում։

-Բոլորը, աղջիկս, պատերազմի ժամանակ ոչ մեկն այնքան զրահավորված չէ սիրով, որ նաեւ չսպանի։ Իսկ երբ սպանում ես, քեզ էլ կարող են սպանել։

-Հայրիկ, սերը չի պաշտպանու՞մ։

-Տես, բալես, սերը, եթե միայն քեզ է պաշտպանում, սեր չէ։ Եթե ուրիշին էլ է պաշտպանում, դա պատերազմ չէ։ Այնպես որ պատերազմը միայն ատելություն է, ու ամենասարսափելին պատերազմում հենց այն է, որ դա ատելություն է, որտեղ ոչ ոք իր դիմացինին չգիտի։

-Հայրիկ, բայց սպանելը պարտադի՞ր է։

-Չէ, բալես։ Սակայն նրանք, ովքեր կարող են չսպանել, դա չգիտեն։ Հենց նրանք էլ սովորաբար մայրերի որդիներին եւ քույրիկների եղբայրներին ուղարկում են սպանելու, կամ իրենք են սպանում։

-Իսկ մայրիկները չեն կարո՞ղ գնալ պատերազմ։

-Եթե միայն հնարավոր լիներ, մայրիկները կգնային։ Բայց նրանք չեն կռվի, աղջիկս, պատերազմը հենց նրա համար է պատերազմ, որ իրար վրա կրակողները մայրիկները չեն։ Այլապես ի՞նչ իմաստ ունի մայր լինելը։ Իսկ եթե մայրերը չեն կրակում, դա ինչո՞վ է պատերազմ։ Նրանք չեն թողնի, որ որդիները մեծանան այն մտքով, թե իրենց մայրիկին սպանել է ուրիշի մայրիկը։ Դրանից հետո որդիները զենք կվերցնեն ու կսկսեն կրակել իրար վրա։

-Ուրեմն կրակողները մայրիկ չունե՞ն։

-Չէ, ունեն, բալես, պարզապես նրանք մենակ են մնացել։ Իսկ որպեսզի նրանք կարողանան նաեւ սպանել, պետք է, որ ավելի մենակ լինեն։ Պետք է, որ նույնիսկ հույսեր չունենան։ Իսկ առանց հույսի, աղջիկս, սպանելը հեշտ է։

-Հայրիկ, դու ինձ մենակ չես թողնի, չէ՞։

-Մենք քեզ մենակ չենք թողնի։

-Ինչու՞ են նրանք մենակ մնացել։

-Դժվար է ասել։ Մենակ ես մնում, երբ չգիտես ճշմարտությունը։

-Իսկ ի՞նչ է ճշմարտությունը, հայրիկ։

-Դա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ ճշմարտության մեջ կրակողներ չկան։ Ճշմարտությունն աղմուկ չի սիրում։

-Հետո զինվորները մեռնու՞մ են։

-Դե, ուրիշ պատերազմ չկա։ Իհարկե, մեռնում են, աղջիկս։

-Իսկ հետո լացու՞մ են։

-Հետո՝ չէ, լացում են բոլորը, բայց ոչ նրանք։ Լացում են, որովհետեւ նրանք կորցրել են իրենց որդուն, հորը, հարազատին։

-Իսկ դու լացե՞լ ես, հայրիկ։

-Մեկ-մեկ, բալես, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում։

-Իսկ դու կրակե՞լ ես, հայրիկ։

-Ոչ, աղջիկս։ Ես զենք բռնել չգիտեմ։

-Իսկ եթե իմանայիր, կբռնեի՞ր։

-Գուցե։ Թեպետ ես սարսափում եմ աղմուկից։ Իսկական զինվորն աղմուկից չի սարսափում։ Եթե, իհարկե, գիտի, թե ինչ է ուզում։

-Իսկ դու ի՞նչ ես ուզում։

-Ես ուզում եմ, որ դու միշտ իմանաս, թե ինչ ես ուզում։

-Հայրիկ, ես է՞լ եմ զինվոր։

-Դու առայժմ քո խաղալիքների զինվորն ես, աղջիկս։

-Իսկ դու՞։

-Ես քո զինվորն եմ։

-Ես քո խաղալի՞քն եմ, հայրիկ։

-Չէ, աղջիկս, դու իմ խաղաղությունն ես։

-Իսկ ի՞նչ է խաղաղությունը, հայրիկ։

-Խաղաղությունը՝ երբ կա ամեն ինչի ժամանակը՝ արթնանալու ժամանակը, ինձ գրկելու ժամանակը, մայրիկին լսելու ժամանակը, հաց ուտելու ժամանակը, մանկապարտեզ գնալու ժամանակը, խաղալու ժամանակը, մանկապարտեզից վերադառնալու ժամանակը, կրկին հաց ուտելու ժամանակը, հեքիաթներ լսելու ժամանակը եւ քնելու ժամանակը։ Խաղաղությունը ժամանակն է։

-Հայրիկ, մի քիչ պարզ ասա։

-Լավ, աղջիկս։ Խաղաղությունը քո խաղալիքն է։ Խաղաղությունը ես եմ ու քո մայրիկը։ Քո քույրիկն է, նույնիսկ եթե դուք իրար վատ եք հասկանում։ Խաղաղությունն այն օրն է, երբ կհասկանաք։

-Հայրիկ, խաղաղությունը զինվոր ունի՞։

-Բոլորն էլ խաղաղության զինվորներն են, քանի դեռ չեն կրակում իրար վրա։ Այդ ժամանակ նրանք դառնում են պատերազմի զինվորներ։ Պատերազմը խաղաղության զինվորներին գողանում է մանկապարտեզից, դպրոցից, աշխատանքից ու ստիպում կրակել կամ մեռնել։

-Իսկ երբ ես հիվանդանում եմ ու մանկապարտեզ չեմ գնում, պատերա՞զմ է։

-Հիվանդանալու մեջ միշտ մի քիչ պատերազմ կա, աղջիկս։ Որովհետեւ պատերազմը անքուն գիշեր է, հանկարծ բարձրացող ջերմություն է, բժիշկն է, երբ մենք ոչինչ չենք կարող անել։ Պատերազմն այն է, երբ դու չես ուզում ուտել ։ Պատերազմն այն է, երբ մայրիկը չգիտի, թե դու ինչ ես ուզում։ Պատերազմն այն է, երբ դու ավելի կարեւոր ես, քան՝ մյուսները։

-Իսկ եթե ես չեմ ուզում գնալ մանկապարտեզ, պատերա՞զմ է։

-Տես, աղջիկս, երբ դու մանկապարտեզ չես գնում, խախտվում է ամեն ինչ։ Մայրիկը չի կարող գնալ աշխատանքի։ Նա դառնում է քո չուզելու գերին, այսինքն, չի կարող անել այն ամենը, որը կգեղեցկացնի քո ժամանակը։ Ինքն ամբողջ օրը քո կողքին է, բայց դու պաշտպանված չես, որովհետեւ խաղաղությունը միայն սերը չէ, աղջիկս, խաղաղությունը նաեւ կերակրում է սերը։ Պետք է խնամել նրան։ Չի կարելի սոված թողնել սիրուն։

-Սերը կմեռնի՞։

-Չէ, բալես, կմեռնեն նրանք, ովքեր սիրում են։

-Դու՞ էլ։

-Ես էլ, աղջիկս։

-Իսկ դու ուժեղ չե՞ս, հայրիկ։

-Եթե ինձ թույլ տաս խնամել սերը, ես կլինեմ ուժեղ։ Որովհետեւ այդ խնամքի մեջ մայրիկն էլ կա, կա քո քույրիկը, տատիկը, մորաքույրները, մեր ընկերները, այդ սիրո մեջ կա մանկապարտեզը, որն առանց քեզ չի լինի։ Եթե բոլոր երեխաները չուզենան մանկապարտեզ գնալ, եթե քույրիկը չուզենա դպրոց գնալ, եթե մայրիկը չուզենա աշխատանքի գնալ, բոլորը թույլ կլինեն եւ չեն կարողանա լինել իրենց սիրո զինվորը։ Դու հասկանու՞մ ես ինձ։

-Չէ, հայրիկ։

-Լավ։ Երբ քույրիկը վերցնում է քո խաղալիքը, դու ի՞նչ ես անում։

-Ես կռիվ եմ անում։

-Որովհետեւ դա քո խաղալիքն է, չէ՞։

-Այո, ես նրա զինվորն եմ։

-Դու նրա հետ քնում ես, չէ՞։ Հետո կերակրում ես։ Նույնիսկ զուգարան ես տանում։ Ջերմությունն ես չափում։ Դու խնամում ես նրան։

-․․․․․․․․․․․․․․․․․․։

-Եթե դու այդ ամենը չանես, քո տիկնիկը մենակ կմնա։ Դա լա՞վ է, թե՞ վատ։

-Վատ է։

-Ապրես։ Մենակ է, նշանակում է, ոչ ոքի պետք չէ, ոչ ոք նրան չի սիրում։ Այդպես էլ բոլոր մարդիկ են, աղջիկս։ Նրանց պետք է խնամել։ Նրանք միշտ ինչ-որ մեկին պետք են։ Պետք է ուշադիր լինել, որ հանկարծ մենակ չմնան։ Օգնել, որ սովորեն, աշխատեն, ունենան երազանքներ, այսինքն՝ ժամանակ, որպեսզի ապրեն եւ թույլ տան, որ մյուսներն էլ ապրեն։ Դու չես հարցնի, բայց ես քեզ ասեմ, թե ինչու են մարդիկ պատերազմում։ Նրանք ուզում են կիսել այն խաղալիքը, որը չի կիսվում։ Բոլորը համոզված են, որ իրենք ավելի լավ կխնամեն, զուգարան կտանեն, կքնեն նրա հետ։ Պատերազմն է նրան դարձնում խաղալիք։ Մինչ այդ ինքը սիրում էր, հիվանդանում, քնում ինքնուրույն։ Խաղալիքը սեփական ցավերը չունի, մեկը պիտի որոշի, որ ինքը հիվանդ է, որ ինքը մենակ չի կարող քնել։

-Հայրիկ, իսկ չեն կարո՞ղ հերթով խաղալ։

-Ոչ, աղջիկս։ Նրանք պայմանավորվելու ժամանակ չունեն։ Նրանք չեն կարող նստել եւ հասկանալ, որ այնտեղ խաղալիք չկա։ Գիտե՞ս ինչու։

-Ինչու՞։

-Որովհետեւ զինվորն էլ է խաղալիք։ Զինվորը նրանց խաղալիքն է, ովքեր կորցնելու շատ բան ունեն։ Այս աշխարհում մարդիկ կան, որոնք զինվորին որբացնում են «Հայրենիքով»։ Սա քեզ չեմ կարող բացատրել, բալես, բայց որպեսզի մի քանի հոգի ոչինչ չկորցնեն, ամբողջ աշխարհը պիտի դառնա խաղալիք՝ ես, դու, զինվորը, զինվորի մայրը։ Հանկարծ բոլորը դառնում են մենակ, երբ պատերազմը տանում է զինվորին։ Որովհետեւ այդ զինվորը հայր էր, ապերիկ էր, իսկ պատերազմը դարձրեց խաղալիք։ Եթե մի տեղ պատերազմ տեսնես, հիշիր, կրակողները ինչ-որ մեկի խաղալիքն են։ Մեր գործն է, աղջիկս, որ մարդը լինի միայն իր երեխայի խաղալիքը։

-Հայրիկ, իսկ երբ ես չկայի, դու՞ էլ էիր խաղալիք:

-Երբ դու չկայիր, աղջիկս, ես էլ չկայի...

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира