«Շարքային քաղաքացուց սկսած մինչև մտավորական՝ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն, և ես հենց այդ հարցերով եմ զբաղվելու». Հարություն Կարապողոսյան
ОБЩЕСТВО«ՀՀԿ» ցուցակով առաջադրված տարածքային թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն Էրեբունի համայնքի բակային տարածքներից մեկում բնակիչների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ ընտրություններն անցնելու են առողջ մթնոլորտում, իսկ ընտրված պատգամավորը վայելելու է ժողովրդի մեծամասնության քվեն:
Ամփոփելով քարոզարշավը՝ թեկնածուն հայտնեց, որ հանդիպել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ: «25 տարիների ընթացքում մեր երկրում շատ բան է արվել, սակայն մի շարք խնդիրներ կան. շարքային քաղաքացուց սկսած՝ մինչև մտավորական, բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն»,-նշել է պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ ինքն ԱԺ-ում հանդես է գալու մի շարք օրենսդրական նախաձեռնություններով՝ ներառելով հենց այդ բացթողումները:
«Ուզում եմ՝ այնպիսի երկիր ունենանք, որ ո՛չ մի մայր, ում որդին սահմանում է, մտավախություն չունենա, որ գիշերը կրակելու են»,-եզրափակեց իր խոսքը Հարություն Կարապողոսյանը:











1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



