7 տեսակի պայուսակ, որոնք երբեք չեն դադարի նորաձև լինել
ФОТОLife.tert.am-ը գրում է
Պայուսակն ոչ միայն բանալիներ ու հեռախոս պահելու հարմարանք է, այլև առանձին աքսեսուար, որը կարող է լրացնել կամ փչացնել ձեր կերպարը։ Հենց այս պատճառով էլ պետք է լուրջ մոտենալ պայուսակի ընտրությանն ու իմանալ, թե որ պայուսակներն երբեք չեն դադարի նորաձև համարվել։
Adme-ն գրում է, որ այս տեսակի պայուսակներն երբեք դուրս չեն գա նորաձևությունից։
1. Կրոս-բոդի պայուսակ։ Սրանք փոքրիկ, կոշտ պայուսակներ են, որոնք երկար շղթա կամ գոտի ունեն, ինչի շնորհիվ էլ ձեռքերը ազատ են մնում։ Այսպիսի պայուսակները համապատասխանում են ցանկացած վայրի ու հագուստի, բացի օֆիսայինից։ Ինչպես նաև, կա մի կարևոր նախապայման՝ որքան փոքրամարմին է աղջիկը, այնքան ավելի փոքր պետք է լինի պայուսակը։
2. Ցերեկային կլատչ։ Սա հիանալի տարբերակ է այն դեպքերի համար, երբ չեք ցանկանում ծանրացնել կերպարն ավելորդ աքսեսուարներով։ Այն չի համապատասխանում սպորտային վերարկուներին, գործած շարֆերին և նմանատիպ այլ հագուստին։ Այն պետք է ձեռքով բռնել, այդ պատճառով էլ խանութում դրանով անհարմար կլինի։ Այս պայուսակը համապատասխանում է զբոսանքներին, սրճարաններին և այլն։
3. Tote-bag։ Սա երկարավուն պայուսակ է, որը միջին չափսի բռնակներ ունի, ինչը թույլ է տալիս այն թևից կախել կամ ձեռքով բռնել։ Դասական տարբերակը շղթա չունի։ Այս պայուսակները լավ են նայվում տափակ կոշիկների հետ։ Դրանք նախատեսված են իրեր տեղափոխելու համար, այնպես որ ցանկացած իրավիճակի համապատասխանում են։
4. Աշխատանքային պայուսակ։ Այս պայուսակները հնաոճ դիզայն ունեն և դեկորացիաներ չունեն։ Դրանք ամուր տակի հատված ունեն, ինչի շնորհիվ էլ կարող են «կանգնել»։ Դրանք համապատասխանում են ցանկացած իրավիճակի, որը կապված է աշխատանքի հետ։ Պետք է այնպիսի մոդել ընտրել, որպեսզի ներսում շատ բան տեղավորվի, սակայն արտաքինից դա չերևա։
5. Երեկոյան պայուսակ։ Սա փոքրիկ պայուսակ է, որտեղ տեղավորվում են միայն ամենաանհրաժեշտ իրերը։ Այն լրացնում է երեկոյան զգեստը։ Որքան շքեղ է զգեստը, այնքան պարզ պետք է լինի պայուսակը։
6. Ուիքենդեր։ Սա մեծ պայուսակ է, որը նախատեսված է հագուստ տեղափոխելու համար։ Այն կարող եք համադրել տափակ կոշիկների կամ մարզակոշիկների հետ։ Այսպիսի պայուսակ գնելիս՝ ավելի լավ է գումար չխնայել, քանի որ անորակ պայուսակը կարող է պոկվել ու փչացնել ձեր հագուստը։ Ինչպես նաև, ուշադրություն դարձրեք դրա փոքր դետալներին, քանի որ իր չափսերի պատճառով այն միանգամից ուշադրություն է գրավում։