Պարզվում է, որ տղամարդկանց անպտղությունը կարելի է բուժել մաշկի միջոցով
ФОТОՄասնագետները պնդում են, որ գենետիկ արատի հետևանքով անպտղությամբ տառապող տղամարդկանց սերմնահեղուկի՝ վաղ փուլում զարգացող բջիջները հնարավոր կլինի ստանալ նրանց մաշկից: Այս բացահայտումը կարող է փոխել բոլոր այն տղամարդկանց կյանքը, որոնց մոտ արտադրված սերմի քանակը բավարար չէ բեղմնավորման համար:
Նոր սերմերի փոխպատվաստումն սկզբունքորեն հնարավոր է իրականացնել հենց հիվանդների ձվաբջիջներում: Անպտղության խնդիրն այսօր առկա է 10-15% զույգերի մոտ, որն էլ հաճախ կախված է գենետիկ խնդիրներից:
Փորձագետները տղամարդկանց մաշկից վերցրել են ֆիբրոբլաստները՝ կապող հյուսվածքների բջիջները, որոնք գենետիկ փոփոխության ենթարկելով՝ induced pluripotent ցողունային բջիջների է վերածել:
Քանի որ իրենց հատկանիշներով այս բջիջները նման են սաղմնային ցողունային բջիջներին, ապա նրանք կարող են ցանկացած տիպի հյուսվածք ձևավորել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: