Բա որ մի օր ՀԷՑ-ը «գմփա՞». Նիկոլ Փաշինյան
ОБЩЕСТВОԱյսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց ՀԷՑ ունեցած կորուստներից. «Դուք կարո՞ղ եք ասել՝ ՀԷՑ-ն ինչ պարտավորություն ունի՝ նվազեցնելու կորուստները: Ինչքա՞ն ներդրում է արել, որ կորուստը նվազի: Ըստ ձեր ներկայացրած տվյալների՝ կորուստը պետք է կազմի 12 տոկոս, որտե՞ղ է նշված նման նորմատիվ.
Դուք խոսում եք, որ ՀԷՑ-ը ծանր վիճակում է, սակայն չմոռանանք, որ այն մոնոպոլիստ է մեր երկրում: Բա որ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ այն էլ չկա, որ գմփացել է ֆինանսատնտեսական իմաստով. մենք միայն արձագանքողի դերում ենք լինելու, մինչդեռ ՀԷՑ-ի ղեկավարությունը լեքսուսներ է վարձում: Բիբինին չի՞ կարող «Գազ 21» կամ «Գազ 24» սպասարկի»,- հարցրեց Փաշինյանը:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Հանգիստ եղեք, ՀԷՑ-ը չի «գմփա», խոստանում եմ ձեզ»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



