Ռաուլը աշխատանքի կանցնի «Ռեալ»-ում
СПОРТՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլն աշխատանքի կանցնի արքայական ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Onda Cero կայքը: Մադրիդյան ակումբի նախկին հարձակվողը կլինի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականը: Նա իր աշխատանքը կսկսի 2017 թվականի հունիսին:
40-ամյա Ռաուլն այժմ իսպանական պրոֆեսիոնալ լիգայի դեսպանն է ԱՄՆ-ում:
«Ռեալ»-ի հիմնական կազմում Ռաուլը հանդես է եկել 1994-2010 թվականներին: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթանակ տարել Չեմպիոնների լիգայում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



