Թողարկվել Է նոր «Գահերի խաղի» առաջին թրեյլերը
КУЛЬТУРА Ցանցում հայտնվել Է «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի առաջին պրոմոհոլովակը: Sit Down բրիտանական ռոք-խմբի James կոմպոզիցիայի ներքո հոլովակը հրապարակվել Է սերիալի YouYube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թրեյլերում կհայտնվեն սերիալի գլխավոր գործող անձինք՝ Ջոն Սնոուն, Դեյներիս Թարգարիենը եւ Սերսեյա Լանիսթերը:
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հուլիսի 16-ին:
«Գահերի խաղը» ֆենթեզի-սերիալը HBO ալիքով ցուցադրվում Է 2011 թվականից: Շոուն ունեցել Է «Էմմի» մրցանակի 10 անվանակարգ եւ վեց եթերաշրջան: Նրա գրական հիմքը դարձել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը: Սերիալի յոթերորդ մասը կդառնա նախավերջինը, ութերորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը չի բացահայտվում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



