Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը

ПОЛИТИКА

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման և զարգացման գործում, ինչպես նաև անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ապրիլի 2-ին նախատեսված ՀՀ ԱԺ նտրությունների դիտարկմանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայանում են համատեղ ուժեղ թիմով, որը ղեկավարում և համակարգում է իր սկզբունքային դիրքորոշումներով հայտնի, փորձառու և հմուտ քաղաքական գործիչ՝ պարոն Իգնասիո Սանչես Ամորը: 

Ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին, Նախագահը նշել է, որ երկրի իշխանությունները հենց այս տեսանկյունից են կարևորում ընտրողների վստահության բարձրացումն ու ամրապնդումը ընտրակ ան գործընթացի նկատմամբ: Այդ նպատակով լայն քաղաքական և հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում ընդունվեցին ու նոր ընտրական օրենսգրքում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմները սահմանող դրույթներ: Նախագահի համոզմամբ, իրականացված մեծածավալ աշխատանքը թույլ է տալիս պնդելու, որ առկա են բոլոր նախադրյալները՝ քաղաքական կամք, օրենսդրական կարգավորումներ, տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար, և իշխանություններն իրենց իրավասության շրջանակում անելու ն ամեն հնարավորը՝ դա իրականություն դարձնելու: 

Նշելով, որ ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, և ինչպես ցանկացած մրցակցային պայքարում, ընտրություններում ևս մրցանակային տեղ գրավելու համար մասնակիցներից շատերը երբեմն կարող են տրվել տարբեր՝ այդ թվում անընդունելի մեթոդների գայթակղությանը, Նախագահը այս համատեքստում չափազանց կարևոր է համարել, որպեսզի բոլոր դիտորդական առաքելությունները ցուցաբերեն հավասարակշռված, անկողմնակալ մոտեցում և իրենց գնահատականը ձևավորեն սեփական դիտարկումների ու հավաստի տեղեկույունների հիման վրա: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցաբերել համակողմանի օժանդակել բոլոր դիտորդական առաքելություններին՝ իրականացնելու իրենց մասնագիտական աշխատանքը, այդ թվում նաև ընտրությունների օրը և դրանից հետո:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը վստահեցրել է, որ մասնագիտական որևէ շեղում իրենց աշխատանքում չի լինելու, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որպես ընտրական գործընթացի դիտարկման գործում Եվրոպայի ամենափորձառու կազմակերպությունը, որը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է և իրականացրել է իրավիճակի գնահատման ուղղությամբ փորձագիտական մեծ աշխատանք՝ շարունակելու է նույն բարձր մասնագիտական որակով ու բարեխղճությամբ իրականացնել իր առաքելությունը: 

Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակու թյուն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավել է մեծ թվով՝ շուրջ 30 հազար տեղական հասարակական կազմակերպությունների, որոնց կազմում ընդգրկված են բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Նա միաժամանակ կարևորել է, որ բոլոր առաքելությունները պատասխանատու կերպով մոտենան իրենց աշխատանքին՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական մոտեցում:

Հանդիպմանը Իգնասիո Սանչես Ամորը նաև ողջունել և քաջալերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха