Կիմ Չեն Նամի մարմինը տեղափոխել են ԿԺԴՀ
МЕЖДУНАРОДНОЕՔուալա-Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր մարմինը, մարտի 31-ին Պեկինով տարանցմամբ տեղափոխել են ԿԺԴՀ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Լու Կանը:
«Մալայզիայում վախճանված ԿԺԴՀ-ի քաղաքացու մարմինը եւ նրան ուղեկցող անձինք այսօր Պեկինով տարանցմամբ վերադարձել են ԿԺԴՀ»,- ասել Է Լու Կանը մարտի 31-ին կայացած ճեպազրույցում:
Նա նաեւ նշել Է, որ Չինաստանը, գոյություն ունեցող միջազգային սկզբունքներին համապատասխան, անհրաժեշտ հումանիտար աջակցություն Է ցուցաբերել:
Ավելի վաղ այն մասին, որ Կիմ Չեն Նամի մարմինը հանձնվելու Է հյուսիսկորեական կողմին, հայտնել Է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը: «Դիահերձման ընթացակարգի ավարտման կապակցությամբ եւ ազգականների գրավոր խնդրանքին համապատասխան, մենք մարմինը կուղարկենք Հյուսիսային Կորեա»,-նշել Է Ռազաքը: Նա նաեւ հայտնել Է, որ Փենյանում Մալայզիայի դեսպանության ինն աշխատակիցներ, որոնց թույլ չԷին տալիս երկրից մեկնել Կիմ Չեն Նամի մահվանից հետո ծագած դիվանագիտական տարաձայնությունների պատճառով, այժմ կարող են վերադառնալ հայրենիք:
Որպես պատասխան քայլ, ԿԺԴՀ-ի երկու քաղաքացիների, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակից լինելու մեջ, թոյւլատրվել Է մեկնել Մալայզիայի մայրաքաղաքից: Մալայզիական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, մարտի 30-ին նրանք Պեկին են մեկնել «Մալայզիայի ավիաուղիների» չվերթով: Նույն այդ ինքնաթիռով Չինաստան Էր հասցվելու նաեւ Կիմ Չեն Նամի մարմինը՝ հետագայում Փենյանին հանձնելու համար:
Նաջիբ Ռազաքը նաեւ ընդգծել Է, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում ստեղծած դիվանագիտական ճգնաժամը հաղթահարված Է, ինչի մասին նա գրել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



