Ստոլտենբերգը հայտնել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը
МЕЖДУНАРОДНОЕ Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերը կդառնան դաշնակիցների միջեւ բեռի արդարացի բաշխումը, ինչպես նաեւ «կայունության պրոյեկտումը» գործընկեր երկրների վրա եւ ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Երբ ութ շաբաթ հետո հանդիպեն մեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, նրանց օրակարգը կներառի երկու հանգուցային կետ: Առաջինը բեռի արդարացի բաշխումն Է՝ մեր անդրատլանտյան կապերն ամուր պահպանելու համար»,- Բրյուսելում լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստից առաջ:
Նա նշել Է, որ «դա ոչ միայն փողն Է, այլեւ ներդրումները մեզ անհրաժեշտ կարողություններում եւ ուժերի տրամադրումը ՆԱՏՕ-ի ծավալման համար»:
«Երկրորդ հիմնական հարցը վերաբերում Է ՆԱՏՕ-ի ջանքերի ամրապնդմանը կայունության պրոյեկտման եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



