Վիրաբույժները չինացուն փոխպատվաստել են իր իսկ թեւին աճեցված ականջը
ОБЩЕСТВОՉինաստանի Սինան քաղաքում վիրաբույժները կատարել են հիվանդի ականջի փոոխպատվաստման վիրահատություն, ականջ, որն աճեցվել Է նրա թեւին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա»-ին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Ցզի ազգանվամբ տղամարդն ականջը կորցել Էր ավելի քան մեկ տարի առաջ ավտովթարի ժամանակ: Սիանի Xi՚an Jiaotong University համլսարանին կից հիվանդանոցի բժիշկները կորցրած օրգանը վերականգնել են նրա նախաբազկին: Դրա համար բժիշկներն օգտագործել են կողային աճառ, ինչպես նաեւ 3D-տպիչ:
Վիրահատությունը, որը տեւել Է յոթ ժամ, մարտի 29-ին կատարել Է պլաստիկ վիրաբույժ Գո Շուչժունն իր գործընկերների հետ: Նշվում Է, որ, չնայած միջամտության բարդությանը, այն հաջող ընթացք Է ունեցել, հիվանդի վիճակը կայուն Է: Ինչպես նշվում Է, օրգանը լիովին կգործի երկու շաբաթվա ընթացքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



