Մի քանի երկրներ պատրաստ են հրաժարվել «Եվրատեսիլ»-ից հաջակցություն Սամոյլովայի. EBU
ОБЩЕСТВОԵվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավար Ինգրիդ Դելենտրեն Ուկրաինայի իշխանություններին պաշտոնապես ծանուցել Է «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց մի քանի երկրների հրաժարվելու մտադրության մասին Ուկրաինայի անվտանգության խորհրդի (ՈւԱԽ) կողմից երկիր ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է oikotimes.com ռեսուրսը, որը մասնագիտանում Է մրցույթի վերաբերյալ նորությունների լուսաբանման բնագավառում:
Դելենտրեն համապատասխան նամակով դիմել Է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:
«Եթե դուք հաստատեք մուտքի արգելքը (Սամոյլովայի համար), դա որոշակիորեն խիստ բացասաբար կազդի Ուկրաինայի միջազգային համբավի վրա»,-հայտարարել Է Դելենտրեն:
Ինչպես գրել Է EBU-ի ղեկավարը, միության առանձին անդամ երկրներ քննադատել են Յուլյա Սամոյլովային «Եվրատեսիլ»-ին չթողնելու ՈւԱԽ-ի որոշումը եւ հայտարարել, որ կարող են հրաժարվել մրցույթին մասնակցելուց:
Նաեւ Դելենտրեն չի բացառել, որ ապագայում Ուկրաինային կհեռացնեն կազմակերպության միջոցառումներին մասնակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



