WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղերի նոր մասը
ОБЩЕСТВО WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել Է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որը նշված Էր որպես Dark Matter («Մութ մատերիա»), հրապարակվել Է մարտի 23-ին, այնտեղ նկարագրվում Էին Apple ընկերության սարքերը «կոտրելու» եւ վարակելու եղանակները:
Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը նշված Է որպես Marble («Մարմար»), պարունակում Է համանուն գաղտնի ծրագրի ելման կոդի 676 ֆայլ: Նշվում Է, որ Marble ծրագիրն իբր քողարկում Է ԿՀՎ-ի վնասաբեր ծրագրերի տեքստերի այն հատվածները, որոնցից կարելի Է հասկանալ, որ հենց գերատեսչությունն Է կանգնած վիրուսի ստեղծման կամ ցանցահենային գրոհի իրականացման հետեւում: Մասնավորապես, այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից եւ հակավիրուսային ընկերություններից, ասվում Է կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



