Կարևոր խորհուրդ՝ հղիանալ ցանկացողներին
ЛАЙФԱմեն օր ասպիրին օգտագործելը կարող է կնոջն օգնել ավելի կարճ ժամանակահատվածում հղիանալ: Ասպիրինը ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլեւ նպաստում է արգանդի մակերեւույթի ամրանալուն եւ բջիջներում բորբոքման մակարդակի նվազմանը, ինչը բարենպաստ է անդրադառնում վերարտադրողական առողջության վրա:
Medical Daily-I տեղեկացմամբ, հղիանալ փորձող կինը պիտի ամեն օր մեկ քառորդ ասպիրին խմի, ինչպես որ խորհուրդ է տալիս անպտղության բուժման առաջատար մասնագետներից մեկը. նրա հետ համամիտ են նաեւ այլ մասնագետներ:
Հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ասպիրինի ընդունումը նվազեցնում է նաեւ բորբոքային գործընթացները, ինչն ավելի է մեծացնում հաջող բեղմնավորման շանսերը:
Մասնագետները նաև պնդում են, որ այդ դեղն օգտակար կլինի գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների համար, որոնք բեղմնավորվելու հետ կապված ոչ մի խնդիր չունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: