8 զարմանահրաշ փաստ ինչուիկների համար, ովքեր ուզում են ամեն ինչ իմանալ
ЛАЙФMediamag.am-ը գրում է.
Իսկ ինչո՞ւ…
Անչափ հետաքրքիր փաստեր, որոնք ոչ միայն ունակ են զարմացնել, այլ արժանի համալրում կլինեն Ձեր գիտելիքների պահեստում։
1. Ինչո՞ւ մենք չենք հիշում մեր մանկությունը և թե ինչպես ենք ծնվել
Դա տեղի է ունենում՝ իրադարձությունը բառերի հետ կապելու հնարավորության բացակայության պատճառով։ Քանի որ մենք դեռ չենք սովորել խոսել և չգիտենք բառեր, որոնցով կարող ենք նկարագրել այս կամ այն իրադարձությունը։ Խոսքի և գիտակցության միջև կապը շատ ավելի ամուր է, քան կարող ենք պատկերացնել։
2. Ինչո՞ւ տղամարդիկ պտուկներ ունեն
Պտուկները ձևավորվում են դեռևս ներարգանդային շրջանում։ 10-ից 15 շաբաթական և՛ արական, և՛ իգական սաղմերը բոլորովին միևնույնն են և դեռ նրանց սեռը ձևավորված չէ։ Դրանից հետո տեղի է ունենում հորմոնների կտրուկ ժայթքում, որից էլ սկսում է ձևավորվել սեռական նախանշանները։ Պտուկները սաղմի մոտ հայտնվում են մինչ այդ հորմոնների ժայթքումը։ Այսպիսով, տղամարդկանց մոտ պտուկների առկայությունը բացատրվում է սաղմի զարգացման կենսաբանական պրոցեսներով։
3. Ինչո՞ւ մարդիկ հաճախ չեն ճանաչում իրենց ձայնը ձայնագրություններում
Քանի որ ձայնը տարբեր միջավայրերում տարածվում է տարբեր կերպ, երբ մենք խոսում ենք, ներքին ականջը որսում է ոչ միայն այն թրթիռները որոնք գալիս են դրսից լսողական անցքի միջով, այլ նաև այն թրթիռները, որոնք գալիս են ձայնալարերից անմիջապես գլխի միջով (որը պարունակում է հեղուկ)։ Այդ պատճառով մեզ համար մեր իսկ ձայնը աղավաղված է։
4. Ինչո՞ւ են միջակները ավելի հաճախ հաջողության հասնում, քան գերազանցիկները
Միջակները ավելի ուժգին են ապրում իրենց անհաջողությունները։ Բացի դրանից, նրանք ստիպված են մի քանի անգամ վերակատարել աշխատանքը և դիմանալ ծնողների և ուսուցիչների քննադատությանը։ Գերազանցիկները՝ հակված են պերֆեկցիոնիզմին։ Նրանք սովոր են, երբ բոլորը նրանց գովում են, ուշադրություն են դարձնում, օրինակ են բերում և այլն։ Իսկ երբ սկսում է մեծահասակ կյանքը՝ պարզվում է, որ նրանց չի բավականացնում ինքնավստահությունը այն իրավիճակներում, երբ բոլորն անտարբեր են իրենց հանդեպ։
Շարունակությունը՝ այստեղ:







