ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցություններ, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում»,- ասել է Հակը։ Նա նաեւ աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երեւանին հասցեագրված կոչերին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



