Ողբերգական ավտովթար Լոռիում. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
ФОТОԼոռու մարզում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Oka» մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու քննիչները:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով:
.jpg)
.jpg)

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



