Ինչպիսին չէին կարող լինել հայ հայտնիները. BlogNews-ի ապրիլմեկյան նախագիծը
ФОТОExclusive
Մինչ աշխարհում նշում են Ծիծաղի օրը, հայտնիները չեն գտնում իրենց տեղը։) BlogNews-ը, ինչպես միշտ, հանգիստ չի տալիս հայտնիներին:) Այս անգամ ստեղծել ենք ապրիլմեկյան խառնաշփոթ, որում հայտնիներից ոչ ոք իր տեղում չէ։
BlogNews-ը հայտնիներին լուսանկարել է անհավանական իրավիճակներում և ներկայացնում է ապրիլմեկյան հումորային ֆոտոշարքը:
Բարեկիրթ ու բարյացակամ Արտակ Վարդանյանն անճանաչելի փոփոխությունների է ենթարկվել և «կիլդիմ» է բռնել Նիկոլայ Եղիազարյանի հետ։ Բարեբախտաբար, հետո պարզվեց, որ երկուսն էլ նույն լավ ախպոր լավ ախպերներն են ու հետևաբար՝ իրար էլ են լավ ախպեր։ Կոնֆլիկտը «ակուրատնի ուլադիտ» արվեց։
Արմեն Աշոտյանի մեջ զարթնել էր իսկական «стиляга»-ն ու իմիջը փոխելու անհագ ցանկությունը։ Ոճաբանները շոկի մեջ կլինեն արդյունքից։
Լուսանկարներն արվել են «Արմինկա» գեղեցկության սրահում
Պարզվում է՝ «ArmComedy»-ի տղաները՝ Սերգեյն ու Նարեկը, իրենց ոգեշնչման աղբյուրը գտել են «Ոզնի» հումորային պարբերականում, ավելին՝ բաժանորդագրվել են այս հանդեսին ու պլագիատ են անում։
Սոնա Շահգելդյանն էլ, որպես ռուսաց լեզվի վաստակավոր ուսուցչուհի, երեխաներին սովորեցնում է «купала» առեղծվածային բայի խոնարհման ճիշտ ձևերը. я купала, ты купал, мы купать...
Լուսանկարներն արվել են Հենրիկ Խաչատրյանի անվան 199 միջն. դպրոցում
Արմուշը հոգնել է «Քարե դարդի»՝ իր բռի կերպարից և որոշել է իրեն փորձել ավելի հարմարավետ, նուրբ ու էլեգանտ կերպարում։ Կորչե՛ն քարանձավներն ու ջունգլիները, կեցցե՛ մաքուր սպիտակեղենն ու «նյու» ոճի մոդելինգը։
Լուսանկարներն արվել են «Կասկադ» հյուրանոցում
Ռիփփին այնքան է հոգնել բիկինիներով ու կիսամերկ ֆոտոշարքերից, որ որոշել է վերջ տալ «գյավուրական» ոճին ու իրեն տվել է հիջաբներին ու փարանջաներին։
Փարանջան՝ «Koshtoyan Fashion»-ի
Հրաչ Մուրադյանին բոլորը ճանաչում են սուր լեզվի ու գուլպաների նկատմամբ տածած օրգանական ատելության համար, բայց Հրաչը փոքրիկ մի գաղտնիք ունի. ահա, թե ինչ է լինում, երբ տեսախցիկներն անջատվում են «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում։
Գոռ Վարդանյանի ռեժիսորական, դերասանական, պրոդյուսերական և սցենարիստական տաղանդներն էլ վերջապես գնահատեցին հավուր պատշաճի. իր հերթական՝ «Cow՝s fish 3» բլոքբասթերի համար նա արժանացել է «Օսկարի»։
Անհավանական է, բայց փաստ․ Սիլվա Հակոբյանն այս խառնաշփոթն է՛լ ավելի խորացրեց, որովհետև իր հայրիկի հետ չէր միջոցառման ժամանակ։
Ալինա Մարտիրոսյանին էլ համակել է այնքան մեծ սեր առ Բլոգնյուզ, որ նրա հոգում անդորր ու հանդարտություն է տիրում միայն այն ժամանակ, երբ Բլոգնյուզն իր կողքին է՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։