Բժիշկները հիվանդի ուղեղից 10 սանտիմետրանոց որդ են հանել (ֆոտո)
ФОТОԴեռահասը, որը երկու տարի տառապում է միգրենից, սարսափել է, իմանալով, որ իր գլխացավերի պատճառը ուղեղում ապրող որդն է, հայտնում է Metro –ն։
Տասը սանտիմետրանոց ճապավենաձեւ որդը 19-ամյա Վեն Սյաոլիի օրգանիզմում հայտնվել էր դեռ թրթուրային վիճակում, երբ Վենը կտրել էր ձեռքը, այնուհետեւ որդը հայտնվել էր տղայի գլխի մեջ ու սկսել էր աճել այնտեղ։
«Մակաբույծը ողջ էր ու շարժվում էր»,- հայտնել է նեյրովիրաբույժը, որը վիրահատել էր տղային։ «Մենք պետք է որդին հեռացնեինք ամբողջությամբ ու ոչ մի մասնիկ չթողնեինք, քանի որ հակառակ դեպքում այն կշարունակեր ապրել»,- հավելել է նա։
Ենթադրվում է, որ տղան վարակվել էր, երբ պատահաբար կտրել էր ձեռքը, գորտի վրայից կաշին քերթելիս։
Որդի երկարությունը հասել էր 11 սմ-ի։
Բժիշկների խոսքով, նման վարակումները շատ հազվադեպ են, բայց թրթուրները ունակ են տեղաշարժվել ամբողջ մարմնում ու հասնելով ուղեղին՝ դրանք սկսում են սնվել ուղեղի բջիջներով, որպեսզի գոյատեւեն։
Տվյալ ինֆեկցիան լուրջ ախտանշաններից են էպիլեպսիան, կաթվածը, հիշողության ու նույնիսկ խոսելու ունակության կորուստը։