Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կոլումբիային
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Îոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետևանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Հորդառատ անձրևների հետևանքով գրանցված սողանքները Մոկոայում դարձել են 254 մարդու մահվան պատճառ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կան անհետ կորածներ, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



