Արտակարգ դեպք Երևանում. Արման Սահակյանի շտաբներից մեկում 77-ամյա կնոջ դի են հայտնաբերել. դին տանելուց հետո թեկնածուի նկարները հեռացրել են պատից
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչնեը: Ոստիկաններն ու քննիչերը այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին:
Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն ՝ դիակի վրա դռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշված վայրը օգտաործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից , սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Քաղաքացիներն սում էին, որ երբ մահացածի դին, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, հանկարծամահ է եղել, տեղափոխել են շտաբականները՝ ողջ Ա. Սահակյանի նկարներով պաստառները հեռացրել են շենքի վրայից:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



