Հանձնաժողովի անդամն անվավեր է դարձրել զինվորականների քվեաթերթիկները
ПОЛИТИКАԷջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում քվեարկում էին նաև զինվորականներ: Առավոտյան ականատես եղանք, որ արկղի մոտ նստած հանձնաժողովի անդամը զինվորականների քվեարկած թերթիկների վրա չէր փակցնում ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
«Ելք» դաշինքի վստահված անձ Սվետլանա Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ զինվորների քվեաթերթիկների 70%-ի վրա չի փակցվել ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
«Ժամը 8-ից մինչև 3-ը չի փակցվել, 3-ից հետո են փակցրել», -ասաց Ս.Գաբրիելյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանն էլ ասաց, որ չի նկատել, որ հանձնաժողովի անդամը չի փակցնում դրոշմապիտակ: Նշեց, որ այդ քվեաթերթիկները կհամարվեն անվավեր:

Հանձնաժողովի նախագահը չընդունեց, որ թերացողը հանձնաժողովի անդամն է: «Անփույթ են եղել զինվորականները»,- հավելեց Վ. Մելքոնյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



