ԱՄՆ-ում 6 ամսական աղջիկների համար բարձրակրունկներ են ստեղծել
ВИДЕОԲոլոր փոքրիկ աղջիկները սիրում են մայրիկի կոշիկները հագնել։ Ժամանակակից փոքրիկները դրա կարիքն այլևս չեն ունենա։
Peopletalk-ը գրում է, որ 6 ամսական փոքրիկ աղջիկների համար բարձրակրունկ կոշիկներ են ստեղծել։ Այս գաղափարը կյանքի է կոչել Pee Wee Pumps ընկերությունը։
Կոշիկները տարբեր գույների են՝ սև, կարմիր, վարդագույն ու վագրի երանգներով։ Դրանք փոքրիկ կրունկ ունեն, որը փափուկ կտորից է պատրաստված։
Մայրիկներն այդքան էլ գոհ չեն այս նոր արտադրանքից ու բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում արտահայտում են իրենց դժգոհությունը՝ «Հանգիստ թողեք երեխաներին, թողեք վայելեն իրենց մանկությունը», «Սա իրական խենթություն է» գրում են զայրացած մայրիկները։


1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



