Գալուստ Սահակյանի որդին հաղթել է Արթուր Գևորգյանին և Արտակ Սարգսյանին
ПОЛИТИКАԵրևանի թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածուներից, նախնական տվյալներով, առավելագույն ձայները հավաքել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:
Նշված ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուների ձայները հետևյալ կերպ են բաշխվել՝ ՀՀԿ-ից առաջադրված Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը հավաքել է 10878 ձայն: ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը հավաքել է 9509 ձայն: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը՝ 13.823 ձայն: Նշենք, որ ԿԸՀ-ն շարունակում է վարկանիշային թեկնածուների ձայների հաշվարկը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



