ԿԸՀ-ն արձանագրությամբ ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները
ПОЛИТИКАՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ին ժամը
ԿԸՀ-ն արձանագրեց հետևյալ արդյունքները, և բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը, հատուկ կարծիք ունենալու մասին որևէ նշում առկա չէ:
«Ելք» դաշինք՝ 122 հազար 049 ձայն կամ 7.77 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 %
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 %
«Ծառուկյան» դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 %
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32 հազար 504՝ 2.07 %
Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 %:
Արձանագրությունը ներառում է նաև տարածքային ցուցակների թեկնածուների կողմ ձայները:
Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: Արձանագրությունն ամրագրեց նաև ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134, քվեարկության օրը ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը՝ 7, շրջիկ արկղով քվեարկողների լրացուցիչ ցուցակում ներառված անձանց թիվը՝ 2 հազար 572, Էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը՝ 877, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 577 հազար 323 մարդ կամ 60.93 տոկոսը:
Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն: