Ֆիյոնը վստահ Է կնոջ անմեղությանը եւ չի պատրաստվում հրաժարական տալ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը BFMTV հեռուստաալիքի եթերում վստահություն Է հայտնել, որ իր կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի:
«Դա տեղի չի ունենա, որովհետեւ իմ կինը չի դատապարտվի»,-հայտարարել Է Ֆիյոնը ի պատասխան հաղորդավարի այն հարցին, որ եթե նա հաղթի նախագահական ընտրություններում, բայց դատարանը նրա կնոջը մեղավոր ճանաչի, արդյոք քաղաքական գործիչը հրաժարական կտա:
«Եթե ես թեկուզ ամենափոքր կասկածն ունենայի իմ մեղավորության հարցում, ես չԷի դառնա նախագահական ընտրությունների թեկնածու»,- նշել Է Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:
Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ Է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված Էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ Էր ստանում, սակայն «իրական որեւԷ աշխատանք չԷր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Ֆիյոնն ինքը պնդում Է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում Է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



