Աղի և շաքարավազի խառնուրդը անքնության դեմ պայքարում
ЛАЙФDailymail.health-ը ներկայացրել է հերթական «կախարդական փոշին», որը կվերացնի անքնության հետքը: Թեև այն խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ, աղն օգնում է վերացնել գլխացավը, բարելավում է իմունիտետը, բարձրացնում է մարմնի էներգետիկ ուժը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` աղն ու շաքարավազը խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել, քանի որ դրանք կարող են քայքայել առողջությունը, սակայն դա չի նշանակում, որ դրանք չեն կարող դրական ազդեցություն ունենալ ճիշտ օգտագործման պարագայում:

Գիտնականների համոզմամբ՝ շաքարավազի և աղի խառնուրդը հատուկ նշանակություն ունի մարդու առողջության համար: Հատկապես նրանք, ովքեր տառապում են անքնությամբ, այս միջոցը կարող է օգտակար լինել: Քաղցրի և աղի համադրությունն օգնում է կարգավորել սթրեսի հորմոնի գործառույթը: Այն ամենն, ինչ պետք է անել, մի պտղունց այս խառնուրդից լեզվի տակ դնելն է ու թողնելը, մինչև այն հալչի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



