Բեքչյանը վերադարձել է Ստամբուլ. սպասվում է նրա հանդիպումն Աթեշյանի հետ
ОБЩЕСТВОՊոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, Բեքչյանին դիմավորել են Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և նրա մի խումբ աջակիցն եր:
Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած պատրիարքարանում նախապատրաստություն էր արվել ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»:
Ակնկալվում է, որ ապրիլի 3-ի հետմիջօրեին Բեքչյանը պետք է այցելի Հայոց պատրիարքարան` հանդիպելու պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ընտրված տեղապահը հայտնել է, որ կայանալիք հանդիպումից մեծ ակնկալիք ունի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



