Կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում եվրոյից
ОБЩЕСТВОԱշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից: Սրանք են Central Banking Publications-ի եւ HSBC-ի հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ցույց Է տվել աշխարհի 80 կենտրոնական բնակերում պահուստների կառավարման պատասխանատուների հարցումը, նրանք Էապես կրճատել են եվրոյով իրենց ակտիվները, իսկ հարցվածներից մի քանիսն Էլ ընդհանրապես ազատվել են դրանցից: Դրանց ներդրումները միագումար կազմում են 6 տրիլիոն եվրո: Ֆունտն, ընդհակառակը, կարգավորիչները համարում են բավականին կայուն:
Կենտրոնական բանկերը զգուշանում են Եվրամիության քաղաքական անկայունությունից, անհանգստացած են հանրակցության տնտեսական աճի ցածր տեմպերից եւ Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից: Այս ամենը պայամանավորում Է վստահության նվազումը համաեվրոպական արժույթի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն, ընդհակառակը, ներդրումների համար ավելի անվտանգ Է դիտվում երկարաժամկետ առումով, չնայած Եվրամիությունից դուրս գալու հետ կապված անորոշությանը: Հարցման մասնակիցների 71 տոկոսի խոսքով՝ Brexit-ը չի ազդել երկարաժամկետ հեռանկարով ֆունտի գրավչության վրա:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



