Լեհաստանը կարգավարներին մեղադրել Է Սմոլենսկի մերձակայքում ավիաաղետ հրահրելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕ Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել Է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Polska Agencja Prasowa-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկին:
Նրա խոսքով՝ Վարշավան մոտ ժամանակներս կդիմի Մոսկվային՝ ռուսաստանցի ավիակարգավարների հարցաքննության համար իրավական օգնության պահանջով:
Լեհաստանի ռազմաօդային ուժերի Տու-154 ինքնաթիռը Սմոլենսկի մերձակայքում ընկել Է 2010 թվականի ապրիլի 10-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 96 ուղեւորները, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին՝ տիկնոջ հետ:
Միջպետական ավիացիոն կոմիտեն պատահարի պատճառը համարել Է օդաչուների սխալը, մասնավորապես, պահեստային օդանավակայան չհեռանալու որոշումը: Լեհական կողմը կատարել Է սեփական հետաքննություն եւ մեղքի մի մասը բարդել ռուսաստանցի կարգավարների վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



