Պուտինը հրաժարվել Է քննադատել Համացանցի կարգավորման չինական մոդելը
ОБЩЕСТВО ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ հակված չԷ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում Է համապատասխան կարգավորում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չպետք Է քննադատենք այն, ինչ անում Է Չինաստանը: 1,5 մլրդ մարդ: Գնացեք փորձեք նրանց կառավարել: Անցյալում Նապոլեոնն ասել Է. «Չինաստանը քնած Է, եւ Աստված տա, որ նա որքան կարելի Է երկար քնի»: Չինաստանն արդեն վաղուց արթնացել Է, եւ այդ գործընթացները պետք Է կառավարել»,- ապրիլի 3-ին ասել Է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիա-համաժողովում պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է ինքը վերաբերվում Չինաստանում Համացանցի սահմանափակումներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



