Հնդկաստանում սերն ահաբեկչությունից ավելի մահաբեր Է դարձել
МЕЖДУНАРОДНОЕ Հնդկաստանում 2000-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում սերն ավելի քան 38 հազար մահվան պատճառ Է դարձել՝ այդ ցուցանիշով գերազանցելով ահաբեկչությունը: Այդ մասին հայտնել Է The Times of India-ն:
Ինչպես նշում Է հրատարակությունը, պաշտոնական ոստիկանական ամփոփագրերում սերը կարող Է նշված լինել որպես սպանության կամ ինքնասպանության պատճառ: Դրա հետ մեկտեղ նույն այս ժամանակաշրջանում ահաբեկչական գրոհները 20 հազար հնդիկների կյանք են խլել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնակիորեն հենց սիրո պատճառով են տեղի ունեցել 79 հազար ինքնասպանություններ: Բացի այդ, «ամուսնանալու պատճառով» երկրում նաեւ կատարվել Է 260 հազար կանանց առեւանգում:
«Բռնության այդ պոռթկումը հասկանալու համար, որը խանգարում Է ընտրության ազատությանն ամուսնության հարցերում, հարկավոր Է հասկանալ հասարակության նահապետական կացութաձեւը եւ կաստային համակարգը»,-հրատարակությանը պատմել Է պրոֆեսոր ՈՒմա Չակրվավարտին, որն զբաղվում Է գենդերային դերերի ուսումնասիրմամբ:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի խիստ հասարակական կառուցվածքը, կարող Է գոյատեւել միայն նրանց նկատմամբ բռնության միջոցով, ովքեր կասկածի են ենթարկում նահապետական կացութաձեւը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



