Նուշը գրիպի եւ մրսածության դեմ կարո՞ղ է պայքարել
ФОТОԱմբողջ աշխարհի կոսմետոլոգները արդեն վաղուց են ընդունել նուշի օգտակարությունը զանազան առողջական խնդիրների դեմ պայքարում:
Ըստ հետազոտողների՝ նուշը քիմիական նյութեր է պարունակում, որոնց ուժեղացնում են մի ամբողջ շարք վիրուսներին իմունային համակարգի արձագանքը, այդ թվում՝ մրսածության եւ գրիպի վիրուսներին: Հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են, որ նուշի կեղեւն օրգանիզմին օգնում է հերպեսի վիրուսի դեմ պայքարում: Այն շատ տարածված է եւ դժվարությամբ է բուժվում, քանի որ հաջողությամբ թաքնվում է իմունային համակարգից:
Նուշի կեղեւի մեջ առկա պոլիֆենոլները խթանում են իմունային արձագանքը եւ օրգանիզմին օգնում պայքարել վիրուսների դեմ. դրանք օրգանիզմին օգնում են կանխել վիրուսների առաջացումն ու տարածումը:
Հայտնի է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ նուշը մարսվում է ստամոքսում, իմունիտետը շարունակում է ակտիվ մնալ: Այդ պատճառով գրիպի եւ մրսածության սեզոնին գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ նուշ ուտել եւ անպայման կեղեւով:
Գիտնականներն առայժմ չգիտեն՝ օրական քանի նուշ է հարկավոր ուտել՝ իմունիտետն ամրացնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: