Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականներն առաջին բանակցություններն են անցկացրել Սիրիայի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 1-ին շուրջ մեկ ժամ քննարկել են այն հարցը, թե ինչպես պատահական կոնֆլիկտներ թույլ չտան Սիրիայում երկու երկրների գործողությունների ընթացքում: Այդ մասին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Այսօր բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Դրանք տեւել են մոտավորապես մեկ ժամ»,- ասել է նա բրիֆինգի ժամանակ:
Էռնեստը հավաստել է, որ բանակցությունների նպատակն այն է, որ կողմերը Սիրիայում ծայրահեղականներին հարվածներ հասցնելիս վտանգներ չստեղծեն միմյանց համար:
«Դրանք առաջին բանակցություններն են: Կարծում եմ, որ կլինի նման շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



