Հրապարակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի ենթադրյալ մահապարտի նոր լուսանկարները
ОБЩЕСТВОՍոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, լուսանկարում պատկերված է ծնունդով Ղրղըզստանից 22-ամյա Աքբարժոն Ջալիլովը:
Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը դեռևս 2015թ. աշխատել է որպես խոհարար Սանկտ Պետերբուրգի սուշ-բարերից մեկում, այնուհետև անհետացել է գործընկերների տեսադաշտից: Նրանցից մեկը լսել էր, որ Աքբարժոնն իբրև թե Կորեա է մեկնել:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ չնայած Ջալիլովը ծնունդով Ղրղըզստանից է, նա, ըստ ամենայնի, էթնիկ ուզբեկ է:
Ջալիլովը հետաքրքված է եղել իսլամով և իր շրջապատում կրոնական ծանոթներ է ունեցել:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



