Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 14-ի
МЕЖДУНАРОДНОЕՍանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել Է 14-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Այսօր կարելի Է արձանագրել 14 մարդկանց մահը»,- ասել Է նա լրագրողներին, հավելելով, որ նրանցից 11-ը մահացել են պատահարի վայրում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցի ընդունարանում:
Նախարարի խոսքով՝ ներկայում 49 մարդ գտնվում Է ստացիոնարում: «13-ին բաց են թողել: Բոլոր հիվանդներին ամեն օր զննում են լավագույն մասնագետները, բոլորն ապահովված են դեղորայքով եւ արյամբ»,-հայտնել Է Սկվորցովան:
Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն Է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել Է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող Էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված Է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:
Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում Է պատահարի նաեւ այլ վարկածներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



