Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 140 երեխա
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին լույս աշխարհ եկած 141 երեխաների սեռական պատկանելությունը գրեթե հավասարապես կիսվել է՝ 71 տղա եւ 70 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 18 երեխա ծնվել է Գավառի, 33 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 54 երեխա՝ Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 11 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Աղջիկ երեխաների թիվը տղաներին 2-ով գերազանցել է Մարտունու ծննդատանը, 1-ով՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 3-ով՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Գավառի ԲԿ-ում տղա երեխաներն ավելի են եղել 4-ով, Սեւանի ԲՀԿ-ում՝ 3-ով: Ընդ որում, վերջին տարիների ընթացքում Սեւանի տարածաշրջանի ծնունդների թիվն առաջին անգամ գերազանցել է Գավառի տարածքի համայնքների ծնունդների ցուցանիշներին, այն էլ այդքան էական տարբերությամբ՝ 15-ով:
Իսկ նախորդ տարվա մարտ ամսի համեմատ Գեղարքունիքում ծնունդների թիվն ավելացել է 4-ով:
Խոսրով Խլղաթյան
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет



