Երգեր, որոնք մարդուն երջանիկ են դարձնում
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Նիդերլանդացի գիտնական Յակոբ Յոլայը հրապարակել է երգերի ցուցակ, որոնք մարդուն երջանիկ են դարձնում։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է երաժշտության ազդեցությունը ուրախության ու երջանկության զգացումների վրա և արդյունքում կազմել երաժշտական ստեղծագործությունների վարկանիշը, որոնք կօգնեն հասնել, այսպես կոչված, նիրվանայի։
Գիտնականի հաշվարկներով՝ առավել բաձր տրամադրության կարելի է հասնել 1978 թվականին բրիտանական The Queen խմբի Don’t Stop Me Now երգը լսելով։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Յոլայը եկել է այդպիսի եզրակացության՝ հետևելով խիստ գիտական բանաձևի։ Երգը պետք է համապատասխանի մի շարք պահանջների, երաժշտության տեմպը պետք է կազմի րոպեում նվազագույնը 150 հարված, տեքստը պետք է լինի դրական, իսկ երաժշտությունը գրված լինի մաժորային գամմայում։
Այդ չափորոշիչներին հետևելու արդյունքում կազմված վարկանիշի եռյակում են նաև АВВА-ի Dancing Queen-ը և Beach Boys-ի Good Vibrations-ը։



