Մերձմոսկովյան Լենինյան շրջանում մեքենայի բեռնախցիկում երկու հայի դի է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՄերձմոսկովյան Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում ապրիլի 4-ին իրավապահները «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են երկու տղամարդու դի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հրազենային վնասվածք ստացած երկու տղամարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ծննդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահների նախնական վարկածի համաձայն ` տղամարդկանց սպանությունից առաջ խոշտանգել են, մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Քննիչներն այն կարծիքին են, որ սպանությունը նախապես պատվիրված է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



