Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մաշկի սնկային հիվանդություններ

ФОТО

Մարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն, մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաև բանջարեղենի միջոցով։ Վարակի հանդեպ առավել զգայուն են երեխաները։

Картинки по запросу Մաշկի սնկային հիվանդություններ

 

Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է՝ քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը՝ ոտնաթաթերն ու թևատակերը։ Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում։ Հիվանդության հարուցիչը կարող է գոյատևել նույնիսկ սառելուց հետո, իսկ արդեն 75 աստիճան տաքությունը կարող է սպանել այն։ 1 տոկոսանոց ֆորմալինը ևս սնկիկների մեծ թշնամին է. վերացնում է 10 րոպեի ընթացքում։ Քլորամինի լուծույթում դրանք վերանում են 30-40 րոպեի ընթացքում։

Похожее изображение

 

Մաշկի սնկային հիվանդության զարգացման համար էական է տարիքը։ Օրինակ, «լիշայ» հիվանդությամբ հիվանդանում են միայն նախադպրոցական ու դպրոցական ցածր դասարանի երեխաները, իսկ մեծերը հազվադեպ են հիվանդանում այս հիվանդությամբ։ Իսկ ահա ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդություններով հիվանդանում են միայն մեծերը։ Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև նյութափոխանակության խանգարումները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հիվանդություններն ուղեկցվում են մաշկի թթվայնության նվազմամբ։

Похожее изображение

Հիվանդանալու հավանականությունը մեծ է հղիների և նոր ծննդաբերածների մոտ։ Այդ ժամանակահատվածում կնոջ դիմադրողականությունը թուլանում է՝ ոչ լիարժեք սնվելուց, վիտամինների պակասից, ու սնկային հիվանդության համար բարենպաստ պայմաններ են առաջանում։ Մաշկի սնկային հիվանդություններ բաժանվում են չորս խմբի, կերատոմիկոզներ (եղջերասընկագարություն), ախտահարվում է վերնամաշկի միայն եղջերային շերտը, առանց բուն մաշկում բորբոքային երևույթների առաջացման, ունեն թույլ հպավարակելիություն։ Այդ խմբից է գունափոփոխ կամ թեփատու որքինը։ էպիղերմոմի-կոզներ կամ դերմաաոֆիաիան, որոնց ժամանակ սնկերը տեղադրվում են վերնամաշկի հաստության մեջ։

Похожее изображение

 

Դրանցից երեքով (աճուկային էպիդերմոֆիտիա, ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, ռուբրոմիկոզ) վարակվում են հիմնականում հասարակական բաղնիքներում, լողավազաններում ու սպորտհրապարակներում։ Խմորասնկային մակերեսային ախտահարումները (կանդիդամիկոզ) առաջանում են անտիբիոտիկների ոչ արդյունավետ օգտագործումից և ածխաջրային փոխանակության խանգարումից (շաքարային հիվանդություն)։ Մաշկից բացի ախաահարվում են նաև եղունգների թերթիկները, լորձաթաղանթները, ներքին օրգանները։ Տրիխոմիկոզների դեպքում (մակերեսային արիխոֆիտիա կամ մակերեսային մաշկասնկագարություն, ինֆիլարատիվ-թարախակալվող արիխոֆիտիա, գոնջ) վարակի աղբյուր են հիվանդ մարդը և որոշ կենդանիներ։ Մեծ մասամբ ախտահարումն ընդգրկում է նաև մազերն ու եղունգները։ Խորը սնկային հիվանդությունների (ակտինոմիկոզ, խոր բլաստոմիկոզ, սպորոտրիխռզ և այլն) հարուցիչները ներթափանցում են ենթամաշկ, մկանները, ոսկրերը, ավշային հանգույցները, ներքին օրգանները և առաջացնում ծանր ախտահարումներ։

Похожее изображение

Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։ Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի երես, ու աստիճանաբար եղունգները սկսում են փոփոխվել. սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ կամ բիծ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն (շագանակագույն, կանաչ, սպիտակ, կապույտ, սև) երանգ է ստանում, խամրում են, դառնում անթափանց, փշրվում, շերտատվում ու տձևանում։

Картинки по запросу Մաշկի սնկային հիվանդություններ

Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում։ Երկարատև հիվանդության հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել։ Իսկ եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի կամ կասեցվի, ապա այն ոտքերի եղունգներից կանցնի նաև ձեռքերին։ Սովորաբար այս հիվանդությունը տարիներ է տևում։ Բուժումը կախված է հիվանդության տեսակից, ախտահարման տարածվածությունից ու տեղակայումից։ Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է։ Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում։

Похожее изображение

 

Բացի դեղերից ու քսուքներից, որ հիվանդության դեպքում նշանակում է բժիշկը, հիվանդ մասերին շատ օգտակար է քացախը՝ ինչպես ակտիվ բուժման համար, այնպես էլ՝ որպես պրոֆիլակտիկ միջոց։ Մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված։ Հիվանդանում են բոլորը, ռիսկի խմբում են առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները։Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն։ Նման կանխարգելիչ բուժումը կկանխի հետագա կրկնավարակից։ Եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու դիմեք մաշկաբանին, որը համապատասխան անալիզներ կանի ու բուժում կնշանակի. այն կարող է լինել տեղային (ախտահարման ոչ մեծ հատվածի դեպքում) և ընդհանուր։ Փաստերը վկայում են համալիր բուժման արդյունավետության մասին։ Տեղային բուժման համար առաջարկվում են հակասնկային լաքեր, որոնք պետք է քսել եղունգներին ու հատուկ քսուքներ, կրեմներ ու լուծույթներ, որոնք կիրառվում են օրական 2 անգամ։

Եղունգների մշակման համար պատրաստում են օճառա-սոդային լոգանքներ 10-15 րոպեով, որից հետո եղունգներից հեռացվում են եղջրացած մեռուկացած հատվածները՝ այդ նպատակի համար կիրառելով եղունգների խնամքի ախտազերծված պարագաներ։ Բոլոր միկոզներն էլ վարակիչ են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդին պետք է մեկուսացնել։ Սակայն արժե խուսափել ձեռքսեղմումից, իսկ լոգանքից հետո լավ կլինի լոգարանը լավ մաքրել, լվանալ՝ հիգիենայի բոլոր կանոններով։

Картинки по запросу Մաշկի սնկային հիվանդություններ

 

Եթե հաճախ եք լինում հասարակական բաղնիքներում ու այնքան էլ վստահ չեք դրանց մաքրության մեջ, ապա ամեն անգամ բաղնիք, սաունա, լողավազան հաճախելուց հետո ոտքերը մշակեք բորասպիրտով կամ էլ քացախալուծույթով (մեկ ճաշի գդալը՝ մեկ բաժակին)։ Միշտ օգտվեք սեփական հողաթափերից, իսկ ոտքերը լվանալուց հետո չորացրեք, հաճախակի փոխեք գուլպաները։ Գլխի սնկային հիվանդությանը շատ օգտակար է եղինջի ջուրը։ Գլուխը լվանալ եղինջի ջրով, այնուհետև գլխին փաթաթել նույն ջրի մեջ թաթախված սրբիչը։ Այսպես 3 ամիս անընդմեջ անելուց հետո տարբերությունը զգալի կլինի։

 

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян