14 մարդ է զոհվել Աֆղանստանում ԱՄՆ-ի C-130 Hercules ինքնաթիռի կործանման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕ14 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքում ամերիկյան C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Պենտագոնի աղբյուրի տվյալներով՝ ընդամենն օդանավում եղել է 11 մարդ՝ ԱՄՆ-ի վեց զինվորական եւ հինգ քաղաքացիական անձ: Նրանք բոլորն էլ զոհվել են: Բացի այդ, աղետի զոհ են դարձել առնվազն երեք աֆղանցի բնակիչներ, որոնք գտնվում էին գետնի վրա:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, առայժմ չկան այն բանի վկայություններ, որ ինքնաթիռը խփվել է:
Ավելի վաղ Աֆղանստանում գործող միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Բրայեն Թրիբուսը հայտնել է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի օդանավակայանի մերձակայքում:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



