Ծրագրավորման դասընթացներ զորացրված երիտասարդների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար
ОБЩЕСТВО Զորացրված երիտասարդների ու և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է կազմակերպել վեբ-ծրագրավորման 6 ամսյա անվճար դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, դիսկրետ մ աթեմատիկա, ալգորիթմների տեսություն, Photoshop առարկաներից:
«Գնալով ՏՏ ոլորտը ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով. հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,-նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:
«Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սևան Ամիրյանի խոսքերով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է իրենց առջև դրված նպատակին հասնելու համար: «Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնել իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում», - նշում է Սևան Ամիրյանսը:
Արմենուհի Մխոյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



