Պուտինը, Մերկելը եւ Օլանդը կարեւորել են հրադադարը Դոնբասում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման կարեւորությունը: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի հարավ-արեւելքում ընթացիկ իրադրությունը քննարկելիս հիմնական ուշադրությունը հատկացվել Է շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման անհրաժեշտությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Շեշտադրվել Է նաեւ ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից Մինսկի Շփման խմբի՝ ապրիլի 1-ից հայտարարված զատկական հրադադարի պահպանման, ինչպես նաեւ իրադրության ապաԷսկալացման վերաբերյալ մյուս պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: Ամենից առաջ նկատի Է առնվում ծանր սպառազինության հետքաշումը եւ կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, մասնավորապես, Լուգանսկայա Ստանիցայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



