Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ-ի երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն Է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել Է, որ ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:
«Մասնակիցներն ամփոփիչ հուշագրում հաստատել են խորհրդակցության շրջանակներում իրենց բազմակողմ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Որպես հիմնական սպառնալիքներ, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրների կենսական շահերին, նշվել են միջազգային ահաբեկչությունը, կրոնական եւ քաղաքական ծայրահեղականությունը»,-հայտնել Է Իվանովը:
«Նիստն սկսվել Է լռության րոպեով ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ի պայթյունից զոհվածների հիշատակի»,-հավելել Է ՌԴ ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ղեկավարը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



