Ինչպե՞ս հայտնաբերել ինսուլտը վաղ շրջանում
ФОТОՀետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ինսուլտի վտանգը կարելի է գուշակել աչքերով, ավելի ստույգ` ըստ աչքերի արյունատար անոթների վիճակի:
Որպեսզի անցկացվեն բոլոր հետազոտությունները, ընտրվել են տարեց մարդիկ, ավելի ստույգ` 50-75 տարեկան 2907 կամավոր: Կատարվել են բոլոր կամավորների ցանցաթաղանթի արյունատար անոթների նկարներ, դրանից հետո 13 տարի շարունակ գիտնականները մանրազնին հետևել են հետազոտության մասնակիցներին: Այդ ընթացքում 165 հոգի ինսուլտ է ստացել: Պարզվել է, որ հենց այդ մասնակիցների անոթների նկարներում են նկատելի եղել ուժեղ փոփոխություններ, որոնք կապված են բարձր ճնշման հետ:
Փորձագետները պատմում են, որ գլխուղեղի անոթներում տեղի ունեցող գործընթացների մի զգալի մասն անմիջականորեն անդրադառնում է աչքի ցանցաթաղանթի արյունատար անոթների վիճակի վրա: Կարող են լինել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են՝ արյունահոսությունը, փքվածությունը:
Աչքի հատակի անոթների լուսանկարումը բուժհաճախորդների ախտորոշման անվտանգ, արագ և էժան միջոց է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: