Արցախի Նախագահն այցելել է շփման գծի մի շարք հատվածներ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



